ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+20 °C
«McDonald’s»-ը թողարկել է հագուստի իր առաջին հավաքածուն
20:03, 26.03.2015 | mamul.am
8936 | 0

«McDonald’s» ընկերությունը պաշտոնապես թողարկել է հագուստի և տան համար օգտագործվող պարագաների իր առաջին հավաքածուն: Այս մասին հաղորդում է «Մետրո»-ն: Ինչպես կատակով նշում է պարբերականը, հանրությանը սիրելի դարձած «Big Mac» բուրգերներն արդեն հնարավոր է «կրել» սեփական մարմնի վրա:

Աղբյուրը նշում է, որ ընկերության թողարկած հագուստի շարքում են լինելու անջրանցիկ վերարկուներ, ռետինե ճտքակոշիկներ, ծածկոցներ, պաստառներ և տան համար անհրաժեշտ այլ պարագաներ՝ «Big Mac»-ի զարդանախշերով:

«McDonald’s»-ի հագուստի նոր հավաքածուն թողարկվել է այս շաբաթ՝ Ստոկհոլմում: Դրանք վաճառքի են հանվելու շվեդական «Big Mac» գնումների առցանց խանութում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր