ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Արսեն Խոջոյանը մաշկային խնդիրներ ունի, նրան տեղափոխել են հիվանդանոց
17:20, 26.03.2015 | mamul.am
6087 | 0
2014 թվականի մարտի 7-ին Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի 24-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը հայտնվել էր ադրբեջանական գերության մեջ: Նույն թվականի ապրիլի 10-ին նա հետ էր հանձնվել Հայաստանին: Առողջական խնդիրները մինչ այսօր հանգիստ չեն տալիս Արսենին: Մարտի 24-ին նրան կրկին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում Արսենի մայրը՝ տիկին Սվետլանան, ասաց, որ տղայի մոտ մաշկային խնդիրներ են, և դեղեր է ստանում: Նա նշեց, որ մինչ գերությունը Արսենը նման խնդիրներ չի ունեցել: Արդեն մեկ տարի է անցել, բայց նա անընդհատ գտնվում է հիվանդանոցում: Նշանակումներ են անում, գյուղում ընդունում է: Հարցին՝ ով է հոգում հիվանդանոցի բուժման ծախսերը, տիկին Սվետլանան պատասխանեց՝ Առողջապահության նախարարությունը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր