ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+18 °C
Պուտինի ստեղծած տնտեսական թիմը հրաշքներ է գործում Ռուսաստանում. «Բլումբերգ»
13:27, 31.03.2015 | mamul.am
9635 | 0

«ՌԴ Կենտրոնական բանկի արժութային պաշարների աճը, որ սկսվել է նախորդ շաբաթվանից, հնարավոր է, որ Ռուսաստանում նավթի արժեզրկման հետևանքով առաջացած խուճապի ավարտի վկայությունն է: Ռուսաստանում տնտեսական աճի ցուցանիշները կարող են հավաստիացնել, որ տնտեսական պատժամիջոցները չեն ազդում Պուտինի իշխանության վրա»,- գրում է ամերիկյան «Բլումբերգ» գործակալությունը:

2014թ. ի վեր Ռուսաստանի` ոսկով և արտարժույթով պահված պաշարները ավելի քան մեկ քառորդով նվազել էին: Միևնույն ժամանակ Ռուսաստանն իր արժութային պահուստներում կրճատել է Միացյալ Նահանգների գանձապետական պարտատոմսերի մասնաբաժինը` 131,8 միլիարդ դոլարից հասցնելով 82,2 միլիարդ դոլարի: Ներկա պահին Ռուսաստանն ամերիկյան պետպարտքի ամենաքիչ մասնաբաժինն ունի, ավելի քիչ, քան Իռլանդիան, Թուրքիան և Սինգապուրը:

ՌԴ Կենտրոնական բանկը 2015թ. դադարեցրել է ռուբլու փոխարժեքի աջակցությունը: Այդ քաղաքականությունը Ռուսաստանը դարձրեց ներդրողների համար գրավիչ, բայց միևնուն ժամանակ վտնագավոր` արտարժութային ակտիվներով գործունեություն ծավալելու համար:

Ըստ գործակալության` Ռուբլու փոխարժեքի և «Բրենթ» մակնշման նավթի գների փոխհարաբերակցության վերլուծությունները ցույց են տալիս, որ ռուբլին ավելի արագ ամրապնդվեց, քան տվյալ մակնշման նավթը: «Բլումբերգ»-ի կողմից հարցված տնտեսագետների կարծիքով` ՌԴ տնտեսությունը միջինը 4%-անոց անկում է գրանցել, իսկ ըստ «Goldman Sachs»-ի` այդ անկումը հավասար է 2,7%-ի:

Ռուսաստանի տնտեսական ղեկավարներին, հատկապես Կենտրոնական բանկի ղեկավարներին ու Ֆինանսների նախարարությանը հաջողվել է պատժամիջոցների պայմաններում պահպանել երկրի տնտեսությունը: Դա հաստատել են նաև CFA միջազգային ներդրումային քաղաքականության ինստիտուտի մասնագետներն, ովքեր Ռուսաստանը` Միացյալ Նահանգների, Չիանստանի և Հնդկաստանի հետ համատեղ ճանաչել են որպես առաջատար երկիր` ներդրումային գրավչության տեսանկյունից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր