ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+18 °C
Աղմկահարույց զեկույցի բրիտանացի հեղինակը մայիսին գալու է Հայաստան. «ՀԺ»
10:00, 01.04.2015 | mamul.am
3147 | 1

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը, ով պիտի պատրաստի «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» աղմկահարույց անունը կրող զեկույցը, մայիսին գալու է Հայաստան և ԼՂ։
Այս մասին երեկ մեր թղթակցին հայտնել է Աժ փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը: Բրիտանացի պատգամավորն անցյալ ամիս փաստահավաք առաքելությամբ Ադրբեջանում էր, իսկ Հայաստանն ու ԼՂՀ-ն որոշել էին բոյկոտել Ուոլթերին: Երեկ, երբ մեր թղթակիցը Աժ փոխնախագահից հարցրել է՝ փաստորեն, հայկական կողմը, այդուամենայնիվ, ընդունելո՞ւ է Ուոլթերին, Նաղդալյանը պատասխանել է. «Ինքը մայիսին գալու համար դիմել է, որպես ԵԽ պատվիրակ, որպես բրիտանացի պատգամավոր, որը այցելում է տարածաշրջան, մենք, հավանաբար, ընդունելու ենք և հանդիպելու ենք պարոն Ուոլթերի հետ, թեև մեր մյուս որոշումը այս զեկույցի շրջանակներում համագործակցությանը չմասնակցել, մնացել է ուժի մեջ»: Սպասվում էր, որ Ադրբեջանում հավաքած նյութերը Ուոլթերը կներկայացնի ապրիլի 20-ին սպասվող քաղաքական կոմիտեի նիստում, թեև Նաղդալյանը երեկ չի բացառել, որ բրիտանացին սպասի ՀՀ ու ԼՂՀ այցելությունների ավարտին»,- գրում է թերթը։
Մանրամասները այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր