ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Կառնուտ գյուղի մոտ տեղի ունեցած ավտովթարից մահացել են բժշկուհու և նախկին ոստիկանի որդիները
10:31, 01.04.2015 | mamul.am
7879 | 0
Ինչպես երեկ հայտնել էինք, ժամը 19.31 ԱԻՆ տեղեկություն էր ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան-Ջրառատ ավտոճանապարհին` Կառնուտ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել էր, որ Ախուրյան-Կառնուտ ավտոճանապարհի 3-րդ կմ-ում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ВК011Т26 (վարորդ` Ա. Կ., ծնվ.1987թ.) և «ԲՄՎ» մակնիշի 93CC939 պետհամարանիշներով (վարորդ` Հ. Մ. , ծնվ. 1962թ.) ավտոմեքենաները, ինչից Ա.Կ-ը, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Պ. Ա-ը (ծնվ.1993թ.) տեղում զոհվել էին:
Դեպքի վայր էր մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Հ. Մ-ը և «ԲՄՎ» մակնիշի ուղևոր Ս. Պ-ը (ծնվ. 1962թ.) տեղափոխվել էին Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել էին բավարար ծանր:
Փրկարարները «ՎԱԶ 2107» ավտոմեքենայից դուրս էին բերել Ա. Կ-ի և Պ. Ա-ի դիերը և հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Ավելի ուշ «Առավոտ»-ին հայտնի է դարձել, որ մահացողները 20-25 տարեկան երիտասարդներ են, երկուսն էլ բնակվում են Ախուրյան գյուղում, մեկը` Կուլակավան թաղամասում: Երիտասարդներից մեկը նախկին ոստիկաններից մեկի որդին է, մյուսը՝ Բեռլին պոլիկլինիկայի բժշկուհիներից մեկի որդին:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր