ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Լավ կլիներ, որ Հայաստանը չաներ այն, ինչ արդեն արել է` դառնալով այդքան կախյալ ՌԴ-ից». Մեթյու Բրայզա. «168 Ժամ»
10:41, 02.04.2015 | mamul.am
3989 | 5
«Հայաստանը բավականին բարդ իրավիճակում է։ Երբ ես դեռևս ԱՄՆ կառավարությունում էի աշխատում և պատասխանատու էի Հարավկովկասյան երկրների հետ ԱՄՆ-ի հարաբերությունների համար, բազում այցելություններ էի կատարում Հայաստան` ոչ որպես ՄԽ համանախագահ, այլ` որպես ամերիկացի պաշտոնյա։ Ամեն անգամ, երբ ես գալիս էի, մեծ ջանքեր էի ներդնում ՀՀ կառավարության իմ հայաստանյան գործընկերներին համոզելու համար` չդառնալ այդքան կախյալ Ռուսաստանից էներգետիկ ոլորտում, և այլ ոլորտներում` ևս, բայց հիմնականում` էներգետիկ։ Ռուսաստանը չափազանց փորձառու էր Հայաստանին բավականին դժվարին կախվածության մեջ գցելու հարցում։ Լավ կլիներ, որ Հայաստանը չաներ այն, ինչ արդեն արել է` դառնալով այդքան կախյալ Ռուսաստանից»,- «168 Ժամ»-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրազյան` անդրադառնալով ՀՀ անվտանգության խնդիրներին։ Նրա համոզմամբ` Հայաստանի անվտանգության խնդիրները և կախվածությունը Ռուսաստանից կմեղմվեն Հայաստանի ապաշրջափակման դեպքում։ Իսկ այդ հարցում, ըստ Բրայզայի, ԱՄՆ նախագահը կարող է իր ակտիվ դերակատարությունն ունենալ` հստակ դիրքորոշում հայտնելով ԼՂ հակամարտության վերաբերյալ»:
Մանրամասները` թերթի համարում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր