ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Եզակի ալբինոս դելֆինը կարողանում է փոխել իր գույնը
16:32, 19.04.2015 | mamul.am
16241 | 0

Եզակի դելֆին ալբինոսը հայտնի աստղ է դարձել Ճապոնիայում: Պատճառը ծովային կաթնասունի՝ մարմնի գույնը փոխելու եզակի ունակությունն է. երբ սպիտակ դելֆինը հուզվում է, դառնում է վարդագույն: Դելֆինն ապրում է Թայձիի կետերի թանգարանում: Ամեն օր մարդկանց հոծ բազմություն է գալիս՝ դելֆինին տեսնելու, որը վարդագունանում է բարկանալիս, հուզվելիս կամ էլ նեղսրտելիս:

Մասնագետները նշել են, որ դելֆինի մաշկը շատ բարակ է, արյունատար անոթները՝ մակերեսային, այդ է պատճառը, որ հուզվելիս, երբ արյան շրջանառությունն արագանում է, կենդանին դառնում է վադագույն:

Թանգարանն իր եզակի բնակչին գնել է անցյալ տարի՝ ձկնորսներից, որոնք 2014-ին իսկական գրոհ էին իրականացրել ծովում ապրող դելֆինների վրա՝ նրանց ակվարիումների տերերին կամ էլ մսավաճառներին վաճառելու համար:

Ճապոնացի ձկնորսների նման ակցիաների մասին հայտնի է դարձել 2009-ին, երբ էկրան է բարձրացել «Ծովախորշ» («The Cove») ֆիլմը, որը 2010-ին ստացել է «Օսկար»՝ որպես լավագույն փաստավավերագրական ֆիլմ:

Հայտնի է, որ 2011 թվականին ճապոնացի ձկնորսները որսացել են ավելի քան 1200 դելֆին և փոքր կետ, թե քանիսն են սատկել, հայտնի չէ:

Թանգարանի աշխատակիցները հայտնել են, որ ալբինոս դելֆինին փրկել են ոչ միայն ձկնորսներից, այլև ծովային թշնամիներից: Սպիտակ կենդանին հեշտ որս է բաց ծովում, և զարմանալի է, որ նա այդքան երկար ժամանակ կարողացել է ողջ մնալ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր