ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Մեր ըմբիշները մրցաշարից վերադարձել են 2 ոսկե և 3 բրոնզե մեդալով
14:11, 21.04.2015 | mamul.am
2947 | 0
Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ապրիլի 17-19-ը կայացած՝ Սամուրղաշև եղբայրների անվան հունահռոմեական ոճի հոբելյանական՝ 15-րդ պատանեկան միջազգային մրցաշարում, որին մասնակցել են 20-ից ավելի երկրների մարզիկներ, ՀՀ պատանեկան հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ հանդես եկած Հայաստանի 13 ըմբիշներից 10-ը պայքարել են մեդալների համար։ Նրանցից հինգին հաջողվել է կանգնել պատվո պատվանդանին: 46 կգ քաշային Սերգե Սիմոնյանը և 54 կգ քաշային Էդգար Թամազյանը դարձել են մրցաշարի հաղթող:
Էդգարն, ի դեպ, եզրափակիչ տանող ճանապարհին հաղթել է այս քաշային կարգում երրորդ տեղ գրաված Արարատ Մանուչարյանին: Բրոնզե մեդալակիր են դարձել նաև 63 կգ քաշային Մալխաս Ամոյանը՝ Ռոման Ամոյանի զարմիկը, և 76 կգ քաշային Արսեն Սարգսյանը։
«Այս մրցաշարն իր կազմակերպվածությամբ ոչնչով չէր զիջի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններին»,- ասալ է Ալեքսան Հովհաննիսյանը:
Մրցաշարի վերաբերյալ կարծիք է հայտնել նաև ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, մրցաշարի պատվավոր հյուր Լևոն Ջուլֆալակյանը: «Շատ բարձր մակարդակով կազմակերպված մրցումներ էին: Բարձր էր նաև մարզիկների մակարդակը: Իսկ Հայաստանի պատանի ըմբիշները պարզապես լավ հանդես եկան: Ինքներդ պատկերացրեք՝ 13 ըմբիշներից 10-ը պայքարեցին մեդալի համար: Տղաների մեջ տեսա ներուժ, որը զարգացնելու դեպքում լուրջ հաջողություններ կգրանցեն»,- ասել է Ջուլֆալակյանը։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր