ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+20 °C
Բրելֆի՝ նոր միտում համացանցում՝ երեխաներին կերակրող մայրերի մասնակցությամբ
23:06, 21.04.2015 | mamul.am
20409 | 3

Համացանցում սելֆիների հրապարակմամբ արդեն ոչ ոքի չես զարմացնի: Այսօր առաջ է քաշվել նոր միտում՝ բրելֆիներ (անգլերեն breast + selfie (կուրծք+սելֆի)), երբ կերակրող մայրերը լուսանկարվում են իրենց փոքրիկներին կրծքով կերակրելու ժամանակ:

Սա սկսվել է այն ժամանակ, երբ Հազեր անունով մի կին իր նմանօրինակ լուսնակարը հրապարել է համացանցում, իսկ մոդերատորները հեռացրել են այն՝ համարելով անպատշաճ: Բազմաթիվ կանանց բողոքներից հետո հեռացված լուսանկարը վերականգնվել է՝ օրինակ ծառայելով հազարավոր այլ կանանց համար:

Այս միտումը դրական են գնահատում նաև մանկաբույժները՝ կարևորելով այն, որ այս կերպ քարոզվում է կրծքով կերակրումը, ինչը շատ կարևոր է երեխայի կյանքի առաջին 2 տարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր