ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Իսլամական պետության» առաջնորդը ռմբակոծությունների ժամանակ վիրավորվել է
17:50, 21.04.2015 | mamul.am
8695 | 0

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման ղեկավար Աբու Բաքար ալ-Բաղդադին Իրաքի արևելքում տեղի ունեցած ռմբակոծությունների հետևանքով լուրջ վիրավորում է ստացել: Այդ մասին հաղորդում է «Գարդիան»-ը: Ըստ լրատվականի աղբյուրի` ալ-Բաղդադին վիրավորվել է այս տարվա մարտին: Նրա ստացած վնասվածքը շատ լուրջ է եղել, բայց իսլամիստների առաջնորդն արդեն ապաքինվում է:

Երկու այլ աղբյուր էլ հաղորդել են, որ ավիահարվածները, որի ժամանակ վիրավորվել է ալ-Բաղդադին, իրականացվել են մարտի 18-ին, Սիրիայի հետ սահմանին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր