ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հարյուրամյակ անց մեր գլուխն ենք խոնարհում ողբերգության զոհերի հիշատակի առաջ». Պուտինը դիմել է հայերին
21:35, 22.04.2015 | mamul.am
7749 | 10
Կրեմլի պաշտոնական կայքը ներկայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձը` ուղղված բոլոր հայերին.

«2015-ի ապրիլի 24-ը ողբերգական ամսաթիվ է` կապված Հայոց ցեղասպանության հետ: 100 տարի անց մենք գլուխ ենք խոնարհում ողբերգության բոլոր զոհերի հիշատակին, ողբերգություն, որը մեր երկրում միշտ ընկալել են որպես սեփական ցավ ու վիշտ:
Ռուսաստանի դիրքորոշումը եղել և մնում է օբյեկտիվ ու հետևողական. ազգային հողի վրա զանգվածային ոչնչացումներին չի կարող արդարացում լինել։ Միջազգային հանրությունը կոչված է անելու ամեն ինչ, որպեսզի նման չարագործությունները երբեք չկրկնվեն։ Հայերի, ինչպես նաև տարածաշրջանի մյուս ժողովուրդների սերունդները պետք է ապրեն խաղաղության ու համաձայնության մեջ` չիմանալով սարսափների մասին, որոնց հանգեցնում են կրոնական թշնամությունը, ագրեսիվ ազգայնամոլությունն ու այլատյացությունը։
Եղբայրական Հայաստանին, ՌԴ-ում ապրող հայերին մաղթում եմ բարիք, խաղաղություն և բարօրություն: Հավերժ հիշատակ` զոհերին»,- ասված է ուղերձում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր