ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +8 °C ... +19 °C Վաղը`+19 °C
Այցիս նպատակն է Հայոց ցեղապանությունը ճանաչելի դարձնել աշխարհում․ աշխարհի ամենաուժեղ կինը Հայաստանում է
21:51, 23.04.2015 | mamul.am
7005 | 0
Այսօր Երևանի «Դինամո» մարզահամալիրում ամերիկացի հայտնի մարզուհի և դերասանուհի, խառը մենամարտերի MMA, UFC-ի չեմպիոն, ձյուդոյի 2007 թվականի աշխարհի փոխչեմպիոն, 2008 թվականի Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոնդա Ռոուզին ցուցադրական մարզում է անցկացրել՝ բռնցքամարտիկների և երկրպագուների համար։
Մարզվելուց հետո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի և իր անձնական մարզիչ Մելսիկ Բաղդասարյանի հետ Ռոնդան հետևեց հայ բռնցքամարտիկների մարզմանը։
«Ֆորսաժ- 7», «Անզսպելիները- 3» ֆիլմերի հերոսուհին լրագրողների հետ զրույցում նշեց, որ եկել է՝ աջակցելու ցեղասպանության զոհերի հիշատակին։ «Այցիս նպատակն է աշխարհին ճանաչելի դարձնել Հայոց ցեղասպանությունը։ Ցուցադրական մարզում եմ անցկացնում ձեր մարզիկների և երկրպագուների հետ՝ հմտություններովս կիսվելու համար։ Հույս ունեմ, որ այն դուր եկավ երկրպագուներին և բռնցքամարտիկներին։ Հայաստանում ինձ շատ լավ եմ զգում։ Ինձ թվում է, որ առաջ էլ եմ եղել Հայաստանում, սակայն սա առաջին այցս է։ Իմ այցի նպատակն է Հայոց ցեղապանությունը ճանաչելի դարձնել աշխարհում»,- Ռոնդա Ռոուզի խոսքերն է փոխանցում ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր