ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +17 °C Վաղը`+18 °C
Գերմանիայի խորհրդարանը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին. «Ռոյթերս»
18:13, 24.04.2015 | mamul.am
6229 | 0
Գերմանիան, ով հանդիսանում է Եվրոմիության երկրների մեջ Թուրքիայի առևտրային ամենամոտ գործընկերը, միացավ այն երկրների ցանկին, ովքեր 1915թ. հայերի նկատմամբ իրականացված իրադարձությունները որակում են ցեղասպանություն բառով: Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ն, այսօր Գերմանիայի խորհրդարանում՝ Բունդեսթագում, ձայների գերակշիռ մեծամասնությամբ հավանություն ստացավ հայերի կոտորածները ցեղասպանություն բառով կոչելու բանաձևը: Աղբյուրը նշում է, որ այդ բանաձևը ցույց է տալիս այս հարցում դիրքորոշման իրական փոփոխություն մի երկրում, որը մեծ ջանքեր է գործադրել՝ առերեսվելու Հոլոքոսթի ժամանակ վեց միլիոն հրեաների սպանության վերաբերյալ իր պատասխանատվության հետ: Հիշեցնենք, որ այսօր Գերմանիայի խորհրդարանի 101-րդ լիագումար նիստը սկսվել էր Հայոց ցեղասպանության թեմայի քննարկումով, և Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը հայերի կոտորածների մասին խոսելու ժամանակ օգտագործել էր ցեղասպանություն բառը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր