ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
Լոս Անջելեսում բազմահազարանոց ցույցի մասնակիցները պահանջել են Օբամայից կատարել խոստումը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)
12:11, 25.04.2015 | mamul.am
6849 | 1

ԱՄՆ մի շարք քաղաքներում այս գիշեր երթեր են անցկացվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակմանը:

Միայն Լոս Անջելես քաղաքի երթին, ըստ ականատեսների վկայության, մասնակցել է ավելի քան 130 հազար մարդ: Երթի մասնակիցները պահանջել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Մենք ցանկանում ենք, որ Օբաման ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Նա պետք է ամաչի իր պահվածքի համար: Նա մեզ խոստացավ, որ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ այժմ հրաժարվում է այդ բառն արտասանելուց»,- կալիֆորնիական ռադիոն մեջբերում է ցուցարարների խոսքերը:
Լոս Անջելեսում կայացած բազմահազարանոց ցույցի մասնակիցերը շարժվել են դեպքի Թուրքիայի հյուպատոսարանի շենք, և այնտեղ, «Ten Million Cries» երգի հնչյունների ներքո 100 աղավնի են բաց թողել երկինք:
Նշենք, որ այդ երթին մասնկացել են նաև Ամերիկայում բնակվող հայ երգիչներ Արմենչիկը, Նորոն և Տիգրան Ասատրյանը:


Ցույցի մասնակիցների թվում է եղել նաև ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, ով հայտնի է իր հայամետ գործունեությամբ: Այդ առիթով վերջինը նշել է. «Ես երբեք չեմ մոռանա այն մեկուկես միլիոն հայերին, որոնք զոհվեցին այդ տարիներին և միլիոնավոր հայեր էլ ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը: Այժմ այդ դեպքերից 100 տարի է անցել, և ես կանգնած եմ իմ հայ ընկերների կողքին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և զոհվածների հիշատակը հարգելու համար»,- նշել է Շիֆը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր