ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Մեյվեյզերը հաղթեց «դարի մենամարտում»
12:38, 03.05.2015 | mamul.am
9191 | 1
Ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեյզերը հաղթել է ֆիլիպինցի Մենի Պակյաոյին։ «Դարի հանդիպումը» տեղի է ունեցել Լաս Վեգասում։ Մեյվեյզեր կրտսերը պաշտպանել է WBA (Super) և WBC չեմպիոնական գոտիները և նվաճել է WBO չեմպիոնական գոտին։ Մենամարտը տևել է 12 ռաունդ՝ ավարտվելով ամերիկացու հաղթանակով՝ 118:110, 116:112, 116:112 հաշվով։
«Թվում էր, թե գտել եմ հաղթանակի գաղտնիքը։ Չեմ տուժել մենամարտի ընթացքում և ավելի շատ եմ հարվածել։ Զարմացած եմ մրցավարների որոշումից»,- ասել է Պակյաոն լրագրողներին։
«Սեպտեմբերին կայանալիք հաջորդ հանդիպումս վերջինը կլինի։ Ես ռինգը կլքեմ 49 հաղթանակներով՝ առանց պարտությունների։ Պակյաոն, իհարկե, դժոխքի կվերածի յուրաքանչյուր մրցակցի հետ մենամարտը։ Հիմա հասկանում եմ, թե ինչու է նա բարձունքում։ Սակայն, ես խելացի մարտիկ եմ, կարողացա իրենից ավելի ուժեղ գտնվել։ Նա լուրջ մրցակից է, այդ պատճառով ես շատ ուշադիր էի»,- ասել է Մեյվեյզերը։
Նշենք, որ 38-ամյա Մեյվեյզերի համար այս հաղթանակը 48-րդն էր՝ 48 մենամարտերում, որոնցից 26-ը՝ նոկաուտով։ 36-ամյա Պակյաոն իր 6-րդ պարտությունն է կրել պրոֆեսիոնալ ռինգում։ Նա ունի 57 հաղթանակ, որոնցից 38-ը նոկաուտով, և 2 ոչ-ոքի։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր