ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
ԱՄՆ-ի դպրոցներից մեկում ուսուցիչը թույլ է տվել աշակերտներին սեռական հարաբերությամբ զբաղվել դասասենյակում
21:10, 22.05.2015 | mamul.am
12211 | 1

ԱՄՆ-ում ձերբակալել են մաթեմատիկայի 25-ամյա ուսուցիչ Քվենթին Ռայթին, քանի որ նա ոչ միայն չի արգելել իր աշակերտներին սեռական հարաբերություններ ունենալ, այլև դրա համար հատուկ պայմաններ է ստեղծել դպրոցում: Դա տեղի է ուեցել Ջորջիա նահանգի Սթոուն Մաունթին քաղաքի դպրոցներից մեկում:

Ոստիկանությունում ցուցմունք է տվել աշակերտներից մեկի մայրն, ով պատմել է, որ 8-րդ դասարանում սովորող որդու հեռախոսում կարդացել է ուսուցչի նամակը, որտեղ գրված է եղել, թե երբ ազատ կլինի սենյակը սեքսի համար:

Բացի այս ամենից, ուսուցիչը աշակերտներին նաև ապահովել է հակաբեղմնավորիչներով և հսկել, որ կողմնակի մարդիկ սենյակ չմտնեն: Այս ամենն սկսվել է 2014-ի նոյեմբերից մինչև անցյալ շաբաթ:

«ԷնԲիՍի»-ն հայտնել է, որ ուսուցչին մեղադրել են անչափահասների միջև սեռական հարաբերությունները խթանելու համար: Ռայթին արդեն ազատ են արձակել գրավի դիմաց:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր