ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
Հայերը Միացյալ Նահանգներից պահանջել են չթույլատրել Թուրքիային քանդել հայկական որբանոցը
12:20, 23.05.2015 | mamul.am
5714 | 0

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն արշավ է սկսել՝ կոչ անելով Կոնգրեսին պահանջել, որ Թուրքիան անհապաղ դադարեցնի Ստամբուլում հայկական «Արմեն» ճամբարի քանդման գործընթացը: Ինչպես հաղորդում է «Asbarez»-ը, մինչև 1983թ. շատ հայ մանուկների համար որպես մանկատուն ծառայած այդ շինությունը Թուրքիայի իշխանություններն այժմ որոշել են քանդել՝ տեղը վիլլա կառուցելու համար: Շինությունը քանդելու գործընթացը սկսվել էր մայիսի 6-ին, սակայն բողոքի ցույցերի արդյունքում այն ժամանակավորապես դադարեցվել էր:

Աղբյուրը նշում է, որ հանձնախումբը կոչ է արել հանրությանն օգտվել այն հանգմանքից, որ քանդման գործընթացը դադարեցված է և դիմել սենատորներին և Կոնգրեսի ներկայացուցիչներին:

Հայ դատի հանձնախումբն այդ առիթով իր հայտարարության մեջ նշել է. «Այս դադարը և թուրքական լրատվամիջոցների կենտրոնացումն այս հարցի վրա կարող է հնարավորություն ընձեռել ԱՄՆ ղեկավարությանը պահանջել Թուրքիայից չքանդել մշակութային և կրոնական ինքնության այդ կենտրոնը»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր