ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Տիգրան Բալայանը` Արմեն Սարգսյանի նկատմամբ մահափորձի լուրերի մասին. «Ես նման տեղեկատվության չեմ տիրապետում»
15:06, 23.05.2015 | mamul.am
4644 | 0
Համացանցում լուրեր են պտտվում, թե Անգլիայում մահափորձ է կատարվել ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի վրա: «Ես չգիտեմ` ճի՞շտ է դա, թե՞ սխալ, բայց քիչ առաջ իմ նախկին հարևանը, որն այժմ բնակվում է Լոնդոնում, զանգահարեց և ասաց, որ ըստ իր տեղեկության, դեսպանի վրա անհայտ մարդիկ մահափորձ են կատարել: Ասաց նաև, որ մահափորձն անհաջողության է մատնվել»,- ֆեյսբուքյան էջում գրել էր օգտատարը:
ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը տեղեկատվության հավաստիությունը փորձեց ճշտել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանից: Վերջինը նշեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում և ոչինչ ասել չի կարող:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր