ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +11 °C ... +17 °C Վաղը`+18 °C
«Հիմնադիր խորհրդարանը» պատրաստ է համախմբվել ընդդիմադիր այն ուժերի հետ, որոնք սատարել են իրենց
14:15, 25.05.2015 | mamul.am
4475 | 1
«Մեր խափանման միջոցը փոխվեց ստորագրության` քաղաքից չբացակայելու վերաբերյալ: Մեր ամբողջ շարժումը շարունակում է մեղադրյալների աթոռին նստած մնալ: Այդ ամբողջ ընթացքում, քանի դեռ մենք ձերբակալված էինք, երկրում մեծացան ճնշումները, ոստիկանապետության մեքենան սկսեց իրեն շատ ազատ զգալ, մեղադրանքներ ներկայացնելու և տարբեր անօրիանական գործողությունների հարցում»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանը՝ նշելով, որ իշխանությունը փորձ արեց անցում կատարել շարժումն արգելափակելուն` ցույց տալով իր դեմքը: Ըստ Չուգասզյանի` իշխանությունների բռնությունները բերեցին նրան, որ շարժումը ձեռք բերեց շատ ավելի մեծ հեղինակություն, ընդլայնվեց համագործակցությունն ուրիշ ուժերի հետ: «Ռեժիմին չհաջողվեց մեզ ծնկի բերել: Ռեժիմը ցույց տվեց, թե ինչից է շատ վախենում` քաղաքացիական անհնազանդության ըմբոստությունից, որը կարող է պարտադրել իր հեռացումը: Ռեժիմն արտաքին և ներքին անկայունության վիճակում է գտնվում: Մեր կարծիքով` սա սկիզբն է»,- շարունակեց ՀԽ անդամը` հավելելով, որ պատրաստ են համախմբման գնալ ընդդիմադիր այն ուժերի հետ, որոնք իրենց պաշտպանել են:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր