ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Քենիացի փաստաբանը 70 ոչխար, 50 կով ու 30 այծ գլխագնով ցանկանում է կնության առնել Օբամայի դստերը
10:28, 27.05.2015 | mamul.am
12230 | 5

Քենիացի փաստաբան Ֆելիքս Քիփրոնոն ցանկանում է խնամիանալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ՝ խնդրելով նրա 16-ամյա դեստեր՝ Մալիեի ձեռքը: Որպես հարսնացուի համար տրվող գլխագին՝ փաստաբանը պատրաստ է Օբամա ընտանիքին նվիրել 70 ոչխար, 50 կով և 30 այծ:

Քիպրոնոն մտադիր է ամուսնության առաջարկ անել հուլիսի կեսերին, երբ Օբաման այցելի Քենիա: Նա նաև հայտնել է, որ վաղուց է երազում ամուսնանալ Մալիեի հետ ու արդեն նամակ է գրել, որով ցանկանում է ԱՄՆ նախագահին համոզել դստերն իր հետ Քենիա բերել:

«Մարդիկ կարող են մտածել, թե ես փողի հետևից եմ վազում, բայց դա այդպես չէ»,- ասել է Քիփրոնոն: Նա հայտնել է, որ իրեն առաջնորդում է իրական սերը: Նա 2008թ. սիրահարված է Մալիեին ու այդ ժամանակվանից ի վեր ոչ մեկի հետ չի հանդիպել:

ԱՄՆ նախագահի դստեր հետ ամուսնանալուց հետո փաստաբանը մտադիր է պարզ կենսաձև վարել: «Ես Մալիեին կսովորոցնեմ կով կթել, եգիպտացորնեի շիլա եփել ու մուրսիկ (քենիական ավանդական ըմպելիք) պատրաստել այնպես, ինչպես քենիացի ցանկացած հարսնացու:

Քենիացի փաստաբան Ֆելիքս Քիփրոնո

Նշենք, որ Բարաք Օբամայի դուստրը սովորում է «Sidwell Friends School» մասնավոր դպրոցում, որտեղ սովորել են նաև ԱՄՆ նախկին նախագահներ Քլինթոնի, Նիքսոնի և Ռուզվելտի երեխաները: Մալիեն զբաղվում է սպորտով ու պարով և սիրում է ֆուտբոլ խաղալ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր