ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +11 °C ... +17 °C Վաղը`+18 °C
Կառավարության նիստում քննարկվել է գազալցակայանների պայթյունների խնդիրը
12:21, 27.05.2015 | mamul.am
3763 | 1
Այսօր՝ մայիսի 27-ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվել է գազալցակայաններում տիրող իրավիճակի մասին` հաշվի առնելով վերջին շաբաթների ընթացքում արձանագրված պայթյունները. «Արմավիրի մարզում գտնվող գազալցակայանը, որտեղ երեկ պայթյուն էր տեղի ունեցել, վեց ամիս առաջ տուգանվել էր 1 մլն դրամով և հայտնաբերվել էին բազմաթիվ թերություններ: Ընկերությունը պետք է վերացներ, սակայն չէր արել»,- ասել է ՏԿԱԻ նախարարը:
Արմեն Երիցյանը նաև տեղեկացրել է, որ արդեն հանձնարարել է ակտիվացնել գազալցակայաններում ստուգումները և խոստացել վարչապետին` ներկայացնել, թե ինչ իրավիճակ է այնտեղ, ինչ թերություններ կան, անհրաժեշտության դեպքում նաև դադարեցնել շահագործումը:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է խստացնել անվտանգության ռեժիմների վերահսկողությունը և մշտապես հետևել դրանց:
Հիշեցնենք, որ վերջին ամսվա ընթացքում գազալցակայաններում պայթունի երեք դեպք է գրանցվել, դրանցից մեկն էլ` Հարավ-արևմտյան թաղամասում էր: Օրեր առաջ ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը եղել էր վերոնշյալ հասցեում ու զրուցել տնօրենի հետ: Թեմային կարող եք ծանոթանալ մեր` «Մերսեդես»-ը պայթեց էդ դադարի ընթացքում. Գոռ Գալոյան» հոդվածում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր