ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+19 °C
Ն. Զոհրաբյանը` Ս. Մանասյանին. «ՀՀ ԱԳՆ-ն ունի՞ Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը հակազդելու ռազմավարություն»
16:23, 27.05.2015 | mamul.am
2409 | 0
2014-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, դիմելով ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասյանին, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց. «ՀՀ ԱԳՆ-ն ունի՞ ռազմավարություն` ինչպես հակազդել Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը, քարոզչությանը, ռազմավարությանը, որն ակտիվ աշխատում է միջազգային կառույցներում ու դրա հետևանքները տեսնում ենք` հօգուտ Ադրբեջանի»:
«Մենք յուրաքանչյուր երկրում բարձր ամբիոններից բարձրաձայնում ենք` ասելով` տեսեք մեր հարևաններն ինչ մեթոդների են դիմում: Հակազդելու այլ միջոցներ չկան»,- արձագանքեց փոխարտգործնախարարը:
Զոհրաբյանը համաձայնեց, որ բարձր ամբիոններից մեր պատվիրակները խոսում են այդ մասին, բարձրաձայնում խնդիրը, բայց արդյունավետությունը բավարար չէ. «Անկեղծ ասած` աղմուկի, եվրոպացի խավիարակիր պատգամավորների լուսանկարները անարգանքի սյունին գամելու արդյունավետությունը չեմ տեսնում: Այստեղ պետք է ճիշտ օգտագործենք նաև Սփյուռքի ներուժը ու ոչ թե նրանց դիտարկենք միայն «Հայաստան» համահայկական հիմնադրամում ծրագրերի իրականացման հարցերի ժամանակ»,- հավելեց Զոհրաբյանը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր