ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
ՈՒԵՖԱ-ն կոչ է արել հետաձգել ՖԻՖԱ-ի ընտրությունները, հակառակ դեպքում մտադիր է բոյկոտել դրանք
23:03, 27.05.2015 | mamul.am
4190 | 0
ՈՒԵՖԱ-ն խնդրել է հետաձգել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները։ Այս մասին հայտնել է ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն։
Նշենք, որ այսօր Վարշավայում ՈՒԵՖԱ-ն արտահերթ նիստ է գումարել, որի ընթացքում քննարկվել են Ցյուրիխում տեղի ունեցած ձերբակալությունները։
«ՈՒԵՖԱ-ն համարում է, որ ՖԻՖԱ-ի համագումարը և նախագահի ընտրությունները պետք է հետաձգվեն և անց կացվեն առաջիկա 6 ամիսների ընթացքում»,- հայտարարել է Ինֆանտինոն։
Բացի այդ, եթե ընտրությունները չհետաձգվեն, ՈՒԵՖԱ-ն դիտարկում է ՖԻՖԱ-ի կոնգրեսի բոյկոտման հարցը։ Նշենք, որ կոնգրեսի ընթացքում մայիսի 29-ին պետք է տեղի ունենան ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր