ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան կոչ է արել Բլատերին լքել պաշտոնը
11:52, 28.05.2015 | mamul.am
7011 | 0
Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի նախագահ Գրեգ Դայքը կոչ է արել ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերին լքել իր պաշտոնը՝ կազակերպությունում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալի պատճառով։
«Բլատերը պետք է հեռանա։ Նա կա՛մ պետք է լքի պաշտոնը, կա՛մ պարտվի քվեարկության ընթացքում։ Կա՛մ էլ մենք պետք է գտնենք երրորդ ուղի։ ՖԻՖԱ-ի վնասը այնքան մեծ է, որ չի կարող վերականգնվել։ ՈւԵՖԱ-ն կփորձի արագացնել Բլատերի պաշտոնանկությունը»,- ասել է Դայքը։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր