ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +19 °C Վաղը`+18 °C
Հակոբ Հակոբյան. «Սեռով պայմանավորված խտրականությունից դրդված` տիկին Սարգսյանը լքեց դահլիճը»
12:10, 29.05.2015 | mamul.am
3480 | 0
Սոցապ նախարարության 2014-ի բյուջեի կատարողականի քննարկման ավարտին, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` դիմելով նիստը վարող սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին` ասաց, որ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարց ուներ, բայց քանի որ ձայնի իրավունք չստացավ, նեղացած դուրս եկավ:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Լյուդմիլա Սարգսյանն անդրադառնալով տեղի ունեցածին` ասաց. «3 անգամ ձեռքս բարձրացնում եմ, ու 3 անգամ էլ խոսքը տալիս է ուրիշներին, ես անելիք չունեմ էդտեղ: Էդ ի՞նչ վերաբերմունք ա»:
«Սեռով պայմանավորված խտրականությունից դրդված` տիկին Սարգսյանը լքեց դահլիճը... Ես փորձում էի աչքերով հասկանալ` հարց ունի՞, թե՞ ոչ, բայց չկարողացա»,- կատակեց Հակոբ Հակոբյանը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր