ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են դիվանագիտական լայնածավալ պատերազմի մեջ. «Ամերիկայի Ձայն» (տեսանյութ)
13:33, 29.05.2015 | mamul.am
6072 | 0

«Ամերիկայի Ձայն» հեռուստաալիքն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, նշում է. «Մինչ ղարաբաղյան հակամարտությունը համեմատաբար սառեցված վիճակում է գտնվում, հայկական և ադրբեջանական կողմերը լայնածավալ դիվանագիտական պատերազմ են մղում միջազգային կազմակերպություններում»:

Աղբյուրը նշում է, որ այդ պատերազմի արդյունք է նաև այն, որ Ադրբեջանը ՄԱԿ ԱԽ-ում շրջանառության մեջ է դրել 47 էջանոց մի փաստաթուղթ, որում ցուցակագրված են հայկական կողմին մեղադրանքները, և նշվում է, թե իբր միայն մարտ ամսվա ընթացքում Հայաստանն ավելի քան 1200 անգամ խախտել է հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին: Հայկական կողմը պաշտոնական Բաքվի մեղադրանքները շինծու է համարել: Միացյալ Նահանգներում Հայաստանի փոխդեսպան Հրաչյա Թաշյանի խոսքով՝ «ՄԱԿ-ում Ադրեբաջնի կողմից շրջանառության մեջ դրված նամակը պարզապես սադրանք ու զրպարտանք է»:

Մանրամասները՝ տեսանյութում:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր