ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+20 °C
«Քաղաքացիական պայմանագիրը» գնում է իշխանափոխություն իրականացնելու. Նիկոլ Փաշինյան
12:53, 30.05.2015 | mamul.am
4032 | 3
Շարունակվում է «Քաղաքացիական պայմանագիր» միավորման համաժողովը, որի ընթացքում քիչ առաջ ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը:
«Շուրջ 2 տարի տևած քննարկումների արդյունքում հավաքվել ենք` կայացնելու կարևոր որոշում` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն հիմնադրելու մասին: Ստեղծվում է ոչ թե հերթական, այլ այնպիսի կուսակցություն, որ հավակնում է տեսանելի ապագայում ժողովրդի վստահության քվեին արժանանալով` ժողովրդի անունից ստանձնել Հայաստանի պետական իշխանությունը: Առաջին անգամը չէ, որ խոսվում է իշխանափոխության մասին: Անկախ խոստումների քանակից` ՀՀ-ում իշխանության փոփոխություն չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ում ինստիտուցիոնալ ընդդիմություն չի ձևավորվել: Այսօրվա համաժողովը այդպիսի գործընթացի մեկնարկն է ազդարարում»,- ասաց նա: Փաշինյանը հայտնեց, որ առաջիկա տարիներին ստանձնելու են Հայաստանի ողջ տարածքում` գյուղերում, քաղաքներում տարածքային կառույցներ, համայնքներում ղեկավարի անդամի թեկնածուներ ունենալու գործին. «Ժողովրդին ներկայացնելու ենք ՀՀ ապագայի նախագիծը` ոլորտ առ ոլորտ, մարզ առ մարզ: Ժողովրդին ներկայացնելու ենք, թե իրենց կյանքում մենք ինչը ինչպես ենք պատրաստվում փոխել` իշխանության գալու պարագայում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Ոչ սահմանադրական կեղծ օրակարգը, ոչ անհեռանկար մոբիլիզացիաները, ոչ ամենշաբաթյա իշխանափոխության կոչերը չենք կարող մեզ շեղել: Առաջիկա տարիներին պիտի ասենք մեր ասելիքը ու տեսանելի դառնանք Հայաստանի և սփյուռքի հանրությանը: Իշխանափոխության մի ճանապարհ կա` ինստիտուցիոնալ ընդդիմություն, և մենք գնում ենք իշխանափոխություն իրականացնելու»,- եզրափակեց նա:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր