ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Բելգիացի պատգամավորը հեռացվել է կուսակցությունից՝ Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար
14:40, 30.05.2015 | mamul.am
7463 | 4

Բելգիայի «Հումանիստական ժողովրդավարական կուսակցության» անդամ ազգությամբ թուրք պատգամավոր Մահինուր Օզդեմիրը հեռացվել է հարազատ կուսակցության շարքերից: Ինչպես հաղորդում է «Anadolu Agency»-ն, Օզդեմիրին հեռացրել են Հայոց ցեղասպանությունը ճանաչել հրաժարվելու պատճառով:

Աղբյուրը նշում է` Օզդեմիրն, ով առաջին կին պատգամավորն է, որ մուտք է գործել Բելգիայի խորհրդարան մահմեդականների գլխաշորով, անձամբ է հայտնել, որ ինքը հրաժարվել է 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն կոչել, ինչի պատճառով էլ իրեն հեռացրել են հարազատ կուսակցության շարքերից:

Նշենք, որ ավելի վաղ կուսակցության ղեկավար Բենոիթ Լութգենը հայտնել էր, որ իրենք չեն պատրաստվում կուսակցությունում պահել այնպիսի անդամների, որոնք կհրաժարվեն ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր