ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
Անգլերենի քննության ժամանակ 2 դիմորդի հեռացրել են քննասենյակից
15:11, 12.06.2015 | mamul.am
7180 | 0
Այսօր 190 դպրոցում ընթացող անգլերեն լեզվի միասնական քննությունից դուրս եկած դիմորդների մի մասը պնդեց, որ թեստերը բարդ էին կազմված, թեև աղջիկ դիմորդներից մեկն ասաց. «Եթե պարապում են, պետք է պատրաստ լինեն թե բարդին, թե հեշտին, եթե կենտրոնացել են հեշտի վրա, պարզ է, որ չեն կարողանա նորմալ գրել, եթե պարապում են, պետք է և դժվարին պատրաստ լինեն, և հեշտին»:
Ի դեպ, նույն քննակենտրոնից այսօր երկու տղա դիմորդի հեռացրել են հեռախոսի միջոցով արտագրել փորձելու համար:
«Քննության ընթացքում զանգ եկավ ձեռքի հեռախոսին, հանձնաժողովի անդամները լսել էին զանգի ձայնը, խնդրել էր դուրս գալ: Այդ ժամանակ էլ ես վերցրեցի հեռախոսն, այն կողմից արդեն անջատեցին: Վերցրել ենք հեռախոսը և դուրս հանել: Բայց մինչ այդ էլ անընդհատ փորձում էր արտագրել կողքիններից: Երկրորդ տղային էլ էլի զանգ էր եկել կամ ինքն էր զանգել, խնդրեց դուրս գա, հետևից գնացի և տեսա գրպանում հեռախոսը, չէր ուզում տար, բայց վերցրեցի»,- ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակցի հետ զրույցում ասաց 190 ավագ դպրոցում բացված քննակենտրոնի հանձնաժողովի նախագահ Արմեն Ասրյանը:
Ա. Ասրյանը միանշանակ չասաց, քանի որ դա հանժնաժողովը կորոշի, բայց, հավանաբար, այս դիմորդներն այս տարի չեն կարողանա նորից քննություն հանձնել:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր