ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Ադրբեջանական կողմը երաշխիքներ չտվեց. հայ երեխաները չեն մասնակցի Բաքվում կայանալիք օլիմպիադային
11:28, 16.06.2015 | mamul.am
3683 | 1
Նախատեսվում էր, որ հայ աշակերտներն այս տարի կմասնակցեին Բաքվում կայանալիք «Քիմիա» առարկայի միջազգային օլիմպիադային: Նախապես որոշվել էր, որ, եթե ադրեբեջանական կողմը երաշխավորի հայ երեխաների անվտանգությունը, ապա նրանք կմեկնեն Բաքու, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն էլ ասել էր, որ կուղեկցի նրանց:
Այսօր ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Հայ երեխաները, ցավոք, չեն մասնակցի Բաքվում կայանալիք քիմիայի միջազգային օլիմպիադային, ադրբեջանական կողմը երաշխիքներ չտվեց»։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր