ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Լարսի անցակետում ծիրան արտահանող մեքենաների կուտակումներ են առաջացել. «Ժամանակ»
09:56, 01.07.2015 | mamul.am
4026 | 0

«Ժամանակ»-ը գրում է. «Ստեփանծմինդա-Լարս անցակետով ծիրանի արտահանում իրականացնող մեր հայրենակիցները խմբագրություն են ահազանգել ասելով, որ 24-ժամյա գրաֆիկը նվազեցնելու հետևանքով անցակետում կուտակումներ են առաջացել: Մեր գրուցակիցը, ով չցանկացավ իր անունը նշել դժգոհեց, «խնդիրը արհեստականորեն է ստեղծվել, երկրորդ պատճառն էլ այն է, որ ռուսական կողմի անցակետը վատ է աշխատում, և մեծ հերթեր են գոյանում»:
Այս կապակցությամբ Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը մեզ հավաստիացրեց, որ այնտեղ այլ սկզբունքով են աշխատում: «Վստահեցնում եմ՝ արդեն կուտակումներ չկան, ուղղակի այնտեղ անձնակազմի հետ կապված խնդիրներ կային, որ չէր բավարարում, սակայն հարցն արդեն կարգավորված է»,- ասաց նա»:
Մանրամասները` այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր