ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Ավելի լավ է լինել հեռանկարային մարզիչ, քան ծերացող մարզիկ. Բերեզովսկին հեռանում է
12:05, 03.07.2015 | mamul.am
6325 | 0
Երեկ ուշ երեկոյան հայտնի է դարձել, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ, փորձառու դարպասապահ Ռոման Բերեզովսկին որոշել է ավարտել մարզական կարիերան։ Այս մասին Ռոմանը հայտարարել է «Նեվսկոյե Վրեմյա» պարբերականին տված հարցազրույցում։
«Իսկապես որոշել եմ ավարտել ֆուտբոլիստի կարիերան: Հիմա աշխատում եմ Մոսկվայի «Դինամո»-ի երիտասարդական թիմի մարզչական շտաբում: Հարմարվում եմ նոր աշխատանքին: Խոստովանում եմ, որ ամեն ինչ շատ արագ տեղի ունեցավ: Ես ծրագրավորում էի շարունակել խաղալ, սակայն Հայաստան-Պորտուգալիա խաղից հետո ծրագրերս փոխվեցին: Ինչևէ, ավելի լավ է լինել հեռանկարային մարզիչ, քան ծերացող մարզիկ»։
Խոսելով այն մասին, թե հնարավորության դեպքում ի՞նչ կփոխեր իր կարիերայում, Բերեզովսկին ասել է․
«Այդ թեմայով խոսելն անիմաստ է, այն, ինչ տեղի է ունեցել, փոխել հնարավոր չէ: Եթե արել եմ սխալներ, ապա վերլուծության կենթարկեմ դրանք և հեռու կպահեմ երիտասարդ սերնդին այդ սխալներից։ Թող երեխաները շարժվեն միայն առաջ։ Իսկ ես․․․ Գիտեք, ես երջանիկ եմ նրանից, թե ինչպես է դասավորվել իմ ճակատագիրը: Իրականացվել է մանկությանս երազանքը՝ հայտնի դարպասապահ դառնալը (ժպտում է՝ խմբ.): Չնայած ես կարիերայիս ընթացքում այնքան էլ շատ տիտղոսներ չեմ նվաճել, բայց Հայաստանի հավաքականի և բոլոր ակումբների կազմում միշտ զգացել եմ երկրպագուների սերը: Ֆուտբոլիստի համար, հավատացեք, դա ամենակարևորն է: Չգիտեմ, թե ինչով եմ վաստակել նման երախտագիտությունը, բայց ես այն անընդհատ զգում եմ»:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր