ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Հունաստանում մեկնարկել է երկրի տնտեսության համար վճռորոշ հանրաքվեն
11:45, 05.07.2015 | mamul.am
8367 | 0

Հունաստանում այսօր վաղ առավոտյան մեկնարկել է միջազգային վարկատուների առաջ քաշած պայմաններին համաձայնելու կամ դրանք մերժելու վերաբերյալ վճռորոշ հանրաքվեն:

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս»-ը, քվերակությունը մեկնարկել է առավոտյան 07:00-ին, իսկ ընտրատեղամասերը փակվելու են արդեն երեկոյան 19:00-ին: Սպասվում է, որ հանրաքվեի արդյունքների մասին առաջին նախնական տեղեկությունը հայտնի կդառնա ընտրատեղամասերի փակվելուց երկու ժամ անց՝ 21:00-ին:

Երկրի ՆԳՆ-ի տեղեկություններով, հանրաքվեին կարող է մասնակցել մինչև 8,5 միլիոն մարդ: Նրանք պետք է կարևոր որոշում կայացնեն. ընդունել միջազգային վարկատուների առաջարկները և շարունակել խստացված տնտեսությունը, թե մերժել Եվրահանձնաժողովի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Եվրոպայի Կենտրոնական բանկի առաջարկները:

Հանրաքվեն և դրա արդյունքները համարվելու են վավեր, եթե այն ապահովվի 40% և ավելի մասնակցություն:

Հաղորդվում է նաև, որ հունական իշխանություններն ակնկալում են, որ ժողովուդը դեմ կքվեարկի եռյակի պահանջներն ընդունելուն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր