ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+22 °C
Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր
15:30, 06.07.2015 | mamul.am
6909 | 0

Ադրբեջանի Շիրվան քաղաքում գտնվող և Պաշտպանական արդյունաբերության նախարարությանը պատկանող գործարանում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով 30 մարդ տուժել է, իսկ 2-ը՝ մահացել:

Ինչպես հաղորդում է «РИА Новости»-ն, վիրավորներին տեղափոխել են Շիրվան քաղաքի կենտրոնական հոսպիտալ. նրանց վիճակը գնահատվում է միջին և թեթև ծանրության: Վիրավորներից 11-ն արդեն դուրս են գրվել տուն:

Հաղորդվում է, որ Բաքվից ընդամենը 120 կմ հեռավորության գտնվող գործարանում պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12.00-ին: Ըստ Պաշտպանական արդյունաբերության նախարարության տեղեկության՝ տեղի ունեցածն ընդամենը «արտադրական վթար» է եղել:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր