ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+19 °C
IBM-ը խզել է պայմանագիրը ռուսական խոշորագույն IT կազմակերպության հետ
16:02, 21.07.2015 | mamul.am
8342 | 0

Ամերիկյան IBM կորպորացիան խզել է պայմանագիրը ռուսական խոշորագույն «Լանիտ» IT կազմակերպության հետ, որի հետ համագործակցել է շուրջ 20 տարի, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:

«Լանիտ»-ի ղեկավար Գեորգի Գենսը գարծակալությանը հայտնել է, որ ընկերությունը հուլիսի կեսերից զրկված է IBM-ի ծրագրային ապահովումից ու սարքավորումներից: IBM-ի նման որոշումը, Գենսի խոսքերով, կապված է ամերիկյան կորպորացիայի կողմից համագործակցական ցանցի կրճատման հետ:

Իսկ ռուսաստանյան մեկ այլ խոշորագույն IT կազմակերպության` IBS-ի ղեկավար Սերգեյ Մացոցկին կարծիք է հայտնել, որ ամերիկյան կորպորացիան իր համագործակցական ցանցն օպտիմալացնում է Ռուսաստանի հանդեպ կիրառված պատժամիջոցների պատճառով: Նա մեկնաբանել է, որ IBM-ը Ռուսաստան է ներկրում այնպիսի տեխնոլոգիաներ, որոնց ներկրումը երկիր արգելված է պատժամիջոցների շրջանակներում: Երկրորդ պատճառն այն է, որ IBM-ն անմիջական վաճառք է սկսում Ռուսաստանում իր գլխավոր հաճախորդների` «Սբերբանկ»-ի, «Ռոսստատ»-ի և Դաշնային գանձարանի հետ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր