ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Արգենտինայի հայկական մշակութային կենտրոնն արժանացել է մրցանակի
17:51, 27.07.2015 | mamul.am
2882 | 0

Կորդոբայում ամեն տարի տրվում է Jeronoma մրցանակը՝ ի պատիվ քաղաքի հիմնադիր Ջերոնիմո Լուիս դե Կաբրերայի:

Այս տարի այդ մրցանակին արժանացել է Արգենտինայում գործող հայկական մշակութային կենտրոնը: Ամենամյա «Jeronoma» մրցանակը տրվում է քաղաքում մշակութային, հասարակական ակտիվ գործունեություն իրականացնող անձանց և խմբերին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են Արգենտինայի հայ համայնքից, մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լիբերտադոր թատրոնում տեղի երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ:

Արգենտինահայերին մրցանակը հանձնել է Կորդոբայի քաղաքապետ Ռաուլ Մեստրեն: Մրցանակների են արժանացել նաև Արգենտինայում հայտնի գրող Նելսոն Սպեչիան, նկարիչ Վիվիեն Պոզեբոն և այլն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր