ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +11 °C ... +18 °C Վաղը`+18 °C
Նավթի գները շարունակում են անկում ապրել
11:08, 28.07.2015 | mamul.am
4772 | 0

Միջազգային շուկայում այսօր ևս նավթի գների անկում է գրանցվել, ինչն, ինչպես հայտնի է, պայմանավորված է շուկայում «սև ոսկու» առաջարկի ավելցուկի հետ:

Առավոտյան եվրոպական «Բրենթ» մակնշման նավթի 1 բարելի արժեքը նվազել է 0.71%-ով ու հասել 53.09 դոլարի: Ամերիկյան նավթի 1 բարելի արժեքն էլ նվազել է 0.57%-ով ու գնահատվել է 47.12 դոլար:

Մասնագետները մտահոգություն են հայտնել, որ Մերձավոր Արևելքի ու Միացյալ Նահանգների նավթարտադրող ընկերությունները շարունակում են ավելացնել միջազգային շուկա նավթի մատակարարումը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր