ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+20 °C
ԵՄ-ը որոշել է նոր էջ բացել Իրանի հետ հարաբերություններում. Մոգերինի
13:55, 29.07.2015 | mamul.am
5770 | 0

Եվրոմիության արտաքին հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին, ով Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի իրագործումը քննարկելու նպատակով մեկնել էր Իրան, հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահ Հասան Ռոհանիի և արտգործնախարար Մուհամմադ Զարիֆի հետ: Այս մասին հաղորդում է իրանական «Ֆարս» գործակալությունը:

Իրանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Մոգերինին հայտնել է, որ Եվրոմիությունը չափազանց մեծ ջանքեր է ներդրել Իրանի հետ այդ համաձայնագրի կնքման համար, ուստի պատրաստվում է նույնքան մեծ ջանքեր և քաղաքական կամք դրսևորել այդ համաձայնագրի կատարման համար:

«ԵՄ-ը պատրաստ է և որոշել է նոր էջ բացել Իրանի հետ հարաբերություններում: Ես ԵՄ անունից վստահեցնում եմ, որ մենք միասնական ենք և կատարելապես աջակցում ենք այդ համաձայնագրին»,- նշել է Մոգերինին` հավելելով, որ ինքը որպես ԵՄ անդամ պատրաստվում է հետևել այդ համաձայնագրի կատարման ճանապարհին իրականացվող բոլոր քայլերին:

Իրանի նախագահն իր հերթին հավելել է, որ այդ համաձայնագիրը նպաստելու է ոչ միայն տարածաշրջանային, այլև համաշխարհային անվտանգությանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր