ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
«Բրիտանական ավիաուղիներ»-ին պատկանող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել պայթուցիկի առկայության ահազանգի պատճառով
16:18, 29.07.2015 | mamul.am
8960 | 0

«Բրիտանական ավիաուղիներ»-ին պատկանող և BA274 չվերթն իրականացնող օդանավը ստիպված է եղել փոխել իր ուղղությունը և վայրէջք կատարել: Ինչպես գրում է «Դեյլի Մեյլ»-ը, Լոնդոնից Լաս Վեգաս մեկնող օդանավն ստիպված է եղել թռիչքուղուց շեղվել և վայրէջք կատարել Դորվալի «Թրուդեաու» օդանավակայանում:

Աղբյուրը նշում է, որ վերոհիշյալի պատճառ է հանդիսացել օդանավում առկա պայթուցիկի մասին ահազանգը: Գլխավոր օդաչուն ահազանգի մասին տեղեկանլուց հետո որոշում է կայացրել անմիջապես վայրէջք կատարել Դորվալում: Վայրէջքից հետո օդանավում առկա 312 ուղևորները դուրս են բերվել այնտեղից և տեղափոխվել օդանավակայանի սպասասրահ:

«Բրիտանական ավիաուղիներ»-ի ղեկավարներն այնուհետև ընկերության թվիթերյան էջում նշել են, որ օդաչուն դիմել է այդ քայլին, քանի որ իրենց համար առաջնային հարց է հանդիսանում ուղևորների կյանքի անվտանգությունն ու ապահովությունը:

Ինքնաթիռն այժմ խուզարկվում է Մոնրեալի ոստիկանների կողմից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր