ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Բոլոր ժամանակների լավագույն ֆիլմն` ըստ դերասանների
21:01, 30.07.2015 | mamul.am
12931 | 0

Ամերիկյան Tim Out New York հանդեսը հարցում է անցկացրել աշխարհի 73 առաջատար դերասանների շրջանում` բոլոր ժամանակների ամենալավ ֆիլմերը որոշելու համար: Հարցմանը մասնակցել են այնպիսի դերասաններ, ինչպիսիք են Ջուլիեթ Բինոշը, Մայքլ Շինը, Քիլիան Մերֆին և Էնդի Սերքիսը:

Ըստ հարցման արդյունքների` բոլոր ժամանակների լավագույն ֆիլմ է ճանաչվել «Տուտսի» ֆիմը` Դասթին Հոֆմանի գլխավոր դերակատարությամբ: Դասական կինոկատակերգությունը նկարահանվել է 1982թ., ռեժիսորն է Սիդնի Փոլակը:

Լավագույն ֆիլմերի շարքում 2-րդը 1972թ. նկարահանված «Կնքահայրը» ֆիլմն է` Մարլոն Բրանդոյի և Ալ Պաչինոյի մասնակցությամբ: 3-րդը Ջոն Կասսավետիսի «Ազդեցության տակ գտնվող կինը» ֆիլմն է` նկարահանված 1974-ին:

Առաջին 10-յակում տեղ են գտել նաև «Նոր կինոթատրոն «Պարադիսո»» (1988), «Սպանել ծաղրասայրակին» (1962), «Կնքահայրը 2» (1974), «Էննի հոլ» (1977), «Գիշերներ բուգի ոճով» (1997), «Կարմիր կոշիկներ» (1948թ), «Տաքսիստ» (1976թ) ֆիլմերը:

Այս ամիս նմանատիպ հարցում անց էր կացրել նաև «ԲիԲիՍի» հեռուստաալիքը: Հարցմանը, սակայն, դերասանների փոխարեն մասնակցել են կինոքննադատներ: Ըստ նրանց` բոլոր ժամանակների լավագույն ֆիլմը ռեժիսոր Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյն» դրաման է, որ էկրան է բարձրացել 1941թ: 2-րդ տեղը դարձյալ զբաղեցրել է Ֆրենսիս Ֆորդ Քոփոլլայի «Կնքահայրը» ֆիլմը, իսկ 3-րդն Ալֆրեդ Հիչքոքի «Գլխապտույտ» ֆիլմը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր