ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+19 °C
«Հատիսի լանջին» ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցվել է
13:01, 02.08.2015 | mamul.am
5784 | 0
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը` «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրում թունավորման դեպքի վերաբերյալ.

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը օգոստոսի 1-ին ահազանգ է ստացել այն մասին, որ թունավորումով Երևանի Ավան Առինջ թաղամասի «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ և «Նորք» ինֆեկցիոն ԲԿ են տեղափոխվել քաղաքացիներ։
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներն ահազանգն ստանալուց հետո անմիջապես այցելել են ռեստորանային համալիր, վերցրել են սննդամթերքի հետ շփվող մակերեսներից լվացուկներ, առկա սննդամթերքից կատարել նմուշառում և հանձնել լաբորատոր փորձաքննության, որի արդյուքների մասին կհայտնենք լրացուցիչ:
ՍԱՊԾ աշխատակիցները այցելել են նաև տվյալ բուժհաստատություններ:
Ներկայումս «Հատիսի լանջին» ռեստորանային համալիրի գործունեությունը կասեցված է։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր