ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+20 °C
Սիրիայում և Իրաքում շուրջ 100 գերմանացի ջիհադիստ է սպանվել
15:09, 23.08.2015 | mamul.am
5588 | 0
Գերմանիայի Ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերի հրապարակած տվյալների համաձայն՝ Սիրիայում ու Իրաքում գերմանացի շուրջ 100 ջիհադիստ է սպանվել, ովքեր կռվելիս են եղել «Իսլամական պետության» շարքերում: Այս մասին փոխանցում է «Դոյչե Վելե»-ն:
2012թ. ի վեր շուրջ 700 ջիհադիստ Գերմանիայից մեկնել է իսլամիստների շարքերը համալրելու: Նրանց մեկ երրորդը հետագայում վերադարձել է Գերմանիա: Նախարարը նշել է, որ գերմանական հատուկծառայությունները ջանքեր են թափում ծայրահեղական տարրերից բխող սպառնալիքները մեղմացնելու համար: Ներկա դրությամբ՝ ավելի քան 800 կասկածյալի հանդեպ շուրջ 600 քրեական գործ է հարուցված: Նրանք կասկածվում են իսլամիստ ծայրահեղականների հետ համագործակցելու համար:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր