ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Օբաման և Մերկելը հանդես են եկել Ռուսաստանին ուղղված կոչով
13:03, 27.08.2015 | mamul.am
11515 | 0

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Ուկրաինայում վերջին օրերին տիրող լարված իրավիճակը: Ինչպես հաղորդում է Սպիտակ տան պաշտոնական կայքը, երկու երկրների ղեկավարներն այդ առիթով կոչ են արել Ռուսաստանին կատարել Մինսկի համաձայնագրով ստանձնած պարտականությունները:

«Նախագահ Օբաման հեռախոսազրույց է ունեցել Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինայի արևելյան հատվածում աճող լարվածության հարցը, որն ի հայտ է եկել շփման գծի երկայնքով ռուսական և ռուսամետ անջատական զորքերի համատեղ հարձակումների արդյունքում: Այս համատեքստում ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել Ուկրաինայի` Մինսկի համաձայնագրի կատարման ճանապարհին գրանցած առաջընթացն ու կոչ է արել Ռուսաստանին՝ հետևել Ուկրաինայի օրինակին»,- նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր