ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
175 միլիոն դոլար բյուջեով «Գլուխկոտրուկ»-ը համարվել է տարվա լավագույն մուլտֆիլմերից մեկը
19:05, 27.08.2015 | mamul.am
14314 | 1

Այս տարի էկրան բարձրացած «Գլուխկոտրուկ» մուլտֆիլմը համարվում է տարվա ամենահաջող մուլտֆիլմերից մեկը, որ կարող է հուզել ցանկացած տարիքի մարդու: Մուլտֆիլմի գլխավոր հերոսը 11-ամյա աշակերտուհի Ռայլին է՝ իր զգացմունքների՝ Ուրախության, Վշտի, Զայրույթի, Վախի և Զզվանքի հետ: Այս զգացմունքներն ապրում են աղջկա գիտակցությունում և ամեն օր օգնում են նրան՝ ղեկավարելով նրա բոլոր քայլերը: Հաշտ ու խաղաղ զգացմունքները մի օր էլ իմանում են, որ Ռայլին իր ծնողների հետ փոքրիկ ու խաղաղ քաղաքից պետք է մեկնի աղմկոտ մեգապոլիս: Սկսվում է զգացմունքների վեճը, նրանցից ամեն մեկին թվում է, թե իրենից լավ ոչ ոք չի կարող գլուխ հանել այդ նոր իրավիճակում: Աղջկա գլխում կատարյալ խառնաշփոթ է տիրում, սակայն նոր կյանքին, դպրոցին ու դասընկերներին հարմարվելու համար Ուրախությունը, Վիշտը, Վախը, Զայրույթն ու Զզվանքն ուզեն, թե չուզեն, պետք է հաշտություն կնքեն:

ԱՄՆ-ում նկարահանված մուլտֆիլմի բյուջեն կազմել է 175 միլիոն դոլար, եկամուտը միայն ԱՄՆ-ում՝ 342.806.331 դոլար, ամբողջ աշխարհում՝ 690 306 331 դոլար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր