ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Հնդկաստանում երկու աղջկա բռնաբարության են դատապարտել` նրանց եղբոր «հանցանքի» համար
20:03, 28.08.2015 | mamul.am
9888 | 0

Հնդկաստանի Բագպատի շրջանի գյուղերից մեկում 23-ամյա Մեենակշի Կումարին և նրա 15-ամյա քույրը դատապարտվել են բռնաբարության` իրենց եղբոր գործած «հանցանքի» պատճառով:

Ինչպես գրում է «Մետրո»-ն, երկու քույրերին բռնաբարության է դատապարտել գյուղի տղամարդկանց խորհուրդը, քանի որ նրանց եղբայրը` Ռավին, սիրահարվել է ամուսանացած կնոջ և փախուստի դիմել նրա հետ:

Աղբյուրը նշում է, որ այս ամենի մասին տեղեկությունները հասել են նույնիսկ «Amnesty International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությանը, որն ստորագրահավաք է սկսել` աղջիկներին դաժան դատավճռից փրկելու նպատակով: Կազմակերպությունը նշել է, որ իրենց տեղեկություններով, աղջիկների եղբայրը սիրահարվել է իրենցից մի աստիճան բարձր` ջեթ դասակարգի կնոջ, որի ավագները գյուղական խորհրդում ավելի շատ ձայնի իրավունք ունեն, քան տղայի դասակարգի ավագները, ուստի նրանց կայացրած որոշումներն այնպայման ի կատար են ածվում:

Քույրերի մյուս եղբայրը պատմել է իրավապաշտպան կազմակերպությունը, որ այդ պատճառով քույրերն ու ընտանքիը փախել են գյուղից և բնակություն հաստատել մեկ այլ վայրում, սակայն մինչ այժմ վախենում են իրենց և իրենց եղբոր հետ փախած կնոջ կյանքի համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր