«ԿԳ նախարարը քաղաքացի է և ինքն է որոշում` իր երեխաներն ուսումնական ինչ հաստատությունում սովորեն: Եթե նախարարն իր երեխաներին տարել է այդ դպրոց, ապա չի նշանակում` այդ դպրոցի առաջին դասարանցիների թիվն ավելացել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն` անդրադառնալով նախարար Արմեն Աշոտյանի երեխաների` մասնավոր դպրոցներում սովորելու փաստին, ասաց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը: Նա հավելեց, որ այսօր ոչ պետական դպրոցների թիվը 50 է, հիմա նվազել, հասել է 40-ի: «Յուրաքանչյուրն իրավունք ունի ունենալ ոչ պետական դպրոց, եթե այդ դպրոցը լիցենզավորված է, ապա այն կարող է աշխատել: Կարող են բացվել ոչ պետական դպրոցներ, այժմ թիվը շատ չէ, բայց կարող են նաև շատ լինել: Ծնողն ազատ է ընտրել՝ ոչ պետական, թե՞ պետական դպրոց»,- շարունակեց նա: |