ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
«Մեր բակը» ֆիլմից շատերն այսօր կենդանի չեն
16:26, 02.09.2015 | mamul.am
21304 | 0

«Մեր բակն» առաջին ֆիլմի պրեմիերան կայացավ 1997-ին, որին հաջորդեցին 2-րդն ու 3-րդը: Ֆիլմը միավորեց ստեղծագործական մեծ անձնակազմին, որի մեջ ընդգրկված էին անվանի դերասաններ Ազատ Գասպարյանը, Հրանտ Թոխատյանը, Լալա Մնացականյանը, Աշոտ Ղազարյանը, Արմեն Խոստիկյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Զառա Արամյանը, Լևոն Շարաֆյանը, Ռուբեն Մաթևոսյանը, Մարկ Սաղաթելյանը, Դավիթ Բաբայանը, Հայկ Մարությանը, Մկրտիչ Արզումանյանը և այլք:

Այսօր նրանցից շատերն այլևս չկան:

2003-ին կյանքից հեռացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Խոստիկյանը, իսկ 2013-ին մահացան ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանն ու դերասան, շոումեն Մարկ Սաղաթելյանը: Մարկի մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, գլխուղեղի արյունազեղում։ Կյանքից հեռացավ նաև Հայկոն, ով «Մեր բակը» ֆիլմում, մարմնավորում էր Ինժեներ բալայի կերպարը: 2008-ին մահացավ հաղորդավար, դիջեյ Սեդրակ Դավիդյանը, ով նկարահանվել էր «Մեր բակը» 3 ֆիլմում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր