ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +12 °C ... +22 °C Վաղը`+20 °C
Պաշտպանության նախարարը՝ սահմանի լարվածության և վիրավոր զինվորների մասին
21:01, 02.09.2015 | mamul.am
8635 | 3
«Վիրավոր զինվորներն իրենց լավ են զգում, սահմանին իրավիճակը մնում է լարված, կայուն, վերահսկվում է հայկական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից: Վերջին ժամանակահատվածում լարվածության առանձնահատկություններից մեկն ականանետերից կրակոցներն են: Եթե դիպուկ են, անպատիժ չեմ մնում, եթե անկանոն են կրակում, մենք պարզապես վերահսկում ենք: Հայ ժողովուրդը կարող է վստահ լինել, որ հայկական բանակը վերահսկում է սահմանը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Տեղեկացնենք, որ հակառակորդն այսօր կրկին կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ։
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր