ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Այս գիշեր մեր մոլորակի բնակիչները կտեսնեն «Արյունոտ սուպերլուսին». ինչ է դա և ինչպես է առաջանում
11:56, 27.09.2015 | mamul.am
52258 | 0

ՆԱՍԱ-ն ներկայացրել է մի տեսահոլովակ, որը պատմում է գերլուսնի լիարժեք խավարման մասին: Այդ երևույթը տեղի կունենա սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը: ԱՄՆ-ի, Աֆրիկայի, Եվրոպայի, նաև՝ Ռուսաստանի եվրոպական հատվածի բնակիչները կկարողանան ինքնատիպ «Արյունոտ սուպերլուսին» տեսել: Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ լուսնային խավարման մաքսիմալ փուլը տեղի կունենա Մոսկվայի ժամանակով 5:10-6:23-ն ընկած ժամանակահատվածում:

Գերլուսինը կհամադրվի Լուսնի լիարժեք խավարման հետ, սա մի երևութ է, որ տեղի է ունենում 30 տարին մեկ անգամ:

Երկիր մոլորակը կհայտնվի Լուսնի ու Արեգակի մեջտեղում ու կփակի արևային լույսի ճանապարհը՝ առաջացնելով լիարժեք խավարում:

Սակայն այն ճառագայթները, որ, այնուամենայնիվ, կհասնեն լուսնի մակերևույթին, երկրային մթնոլորտով անցնելու արդյունքում կկորցնեն իրենց կարճալիք մասն, իսկ սպեկտրում մնացած երանգներից Սուպերլուսինը կթվա բոսորագույն: Այդ պատճառով էլ երևույթը հաճախ կոչում են «Արյունոտ Լուսին»:

Լիարժեք խավարման պահին Լուսինը կլինի պերիգեյում՝ իր ձվածիր ուղեծրի՝ Երկրին ամենամոտ կետում (Երկրին ամենահեռու կետը կոչվում է ապոգեյ): Լուսինը հորիզոնում այնքան ցածր կլինի, որ այն կարելի կլինի տեսնել ծառերի և տների արանքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր