ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+19 °C
«Հելնում եք, ինչպես ուսուցիչը դասարանում, ասում՝ գիտե՞ք, գնաճը վատ բան ա». Բագրատյանը՝ Երիցյանին
15:25, 06.10.2015 | mamul.am
4150 | 1
«Երբ ասում ենք՝ չպետք է գնաճի հաշվին տնտեսությունը կանգնի, չի նշանակում, որ ասում ենք՝ բերեք գնաճն ավելացնենք, դուք էլ հելնում եք, ինչպես ուսուցիչը դասարանում, ասում եք՝ գիտեք՝ գնաճն ինչ վատ բան ա»,- դիմելով ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանին՝ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Ինչո՞ւ ենք այսքան ուշ քննարկում ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության փաստաթուղթը: Չեմ ուզում հոկտեմբերի 5-ին քննարկել 2015-ի ծրագիրը»,- ասաց նա: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շտապեց ուղղել՝ ասելով, որ այսօր ամսի 6-ն է. «Պարոն Շարմազանովն ինչո՞վ ա վստահելի, ինքը միշտ ուղղում ա քեզ: Երբ ասում ես՝ ամսի 5-ն ա, բայց 6-ն ա լինում, ինքն ուղղում ա, ու շատ լավ է՝ ԱԺ նման փոխնախագահ ունենալը»,- կատակեց Բագրատյանը՝ շարունակելով. «Պարոն Երիցյան, Ձեր գնահատականներն ինպիսի՞ն են ՀՆԱ-ի աճի հետ կապված: Ասեք այս տարվա բոլոր գնահատականները»:
«Ապրիլյան կանխատեսման ժամանակ ես ասացի, որ ի տարբերություն վատատեսակնի, ԿԲ-ն 2.2-ից 2.8-3% աճ էր կանխատեսել: 2016-ի համար՝ 3.5-4.5 %»,- ասաց Երիցյանը:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր